Հեռախոսահամար և անձնական ATS
Սովորաբար գրասենյակի ներքին ցանց ստեղծելը բավականին ծախսատար և լուրջ աշխատանք է։ Այս ծառայությունը թույլ է տալիս առանց թանկարժեք սարքավորումներ գնելու միանալ մեր վիրտուալ ցանցին՝ անկախ ձեր գտնվելու վայրից: Ցանցը հնարավորություն է տալիս նույնիսկ հետագայում բավարարել ընդլայնվող բիզնեսի ցանկացած պահանջ։ Ծառայության կարևորությունն ու ֆունկցիոնալությունը ավելի հասկանալի դարձնելու համար նկարագրենք մի օրինակ։
Ենթադրենք ամուսինները բացում են իրենց ինտերնետ խանութը կամ որոշում են մատուցել որևէ ծառայություն ու սկզբնական շրջանում գրասենյակ չունենալու պատճառով աշխատում են տանից։ Գրասենյակում աշխատելու տպավորություն թողնելու նպատակով նրանք գնում են քաղաքային հեռախոսահամար` ակտիվացնելով անձնական ԱՏՍ ծառայությունը։ Մշակվում է հասարակ համակարգ երկու օպերատորներով: Անկախ գտնվելու վայրից հեռախոսազանգերին համակարգչի կամ բջջային սմարթֆոնի միջոցով հիմնականում պատասխանում է կինը, իսկ կնոջ զբաղված պահերին համակարգը զանգը ավտոմատ վերահասցեավորում է ամուսնուն՝ զանգահարողին ոչ մի կասկած չթողնելով, որ նա զանգահարել է գրասենյակ։ Հետագայում պատվերների քանակի ավելացման հետ անհրաժեշտություն է առաջանում վիրտուալ ցանց ներգրավվել ևս մեկ օպերատորի, որը կարող է պատասխանել հեռախոսազանգերին նույնիսկ այլ քաղաքից: Եվ այս ամենի համար նրանք դեռ շարունակում են վճարել ընդհամենը 2000 դրամ։
Բիզնեսի զարգացման հետ վարձակալվում է պահեստ, գրասենյակ, աշխատանքի են հրավիրվում աշխատակիցներ, սակայն կազմակերպության հեռախոսահամարը մնում է նույնը և արտաքինից հաճախորդի համար ոչինչ չի փոխվում։ Կազմավորվում են օպերատորների խմբեր, ավելացվում է ձայնային մենյու, որի միջոցով հաճախորդը զանգահարելով և համապատասխան կոճակներ սեղմելով՝ կարող է միանալ սպասարկման, վաճառքի բաժիններ և այլն։ Օպերատորներին հնարավորություն է ընձեռնվում կայքում տեսնել զանգահարողի պատմությունը՝ տեղեկատվություն նախկինում գնված ապրանքների, կուտակված բոնուսների վերաբերյալ։ Աշխատակիցները ներքին կարճ համարներով միմյանց հետ խոսում են անվճար։ Իր հերթին տնօրինությունը վերահսկում է բոլոր զանգերը, ցանկության դեպքում հեռախոսազանգերը կարող են ձայնագրվել։ Վերջ ի վերջո այս ոլորտի հետ կապված ցանկացած հարց կարող է ստանալ իր լուծումը ԱՏՍ ծառայության միջոցով:
Առանձնահատկություններ
1. Անսահմանափակ քանակի ներքին համարներ
2. Հեշտ և հասկանալի ղեկավարման վահանակ
3. Ցանկացած տվյալների բազայի հետ առցանց կապ
4. Զանգերի սպասարկման կենտրոնի հնարավորություն
5. Ձայնային մենյու
6. Զանգերի պատմություն
7. Գովազդի արդյունավետության գնահատման համակարգ
8. ATS mobile (Բջջային համարների ինտեգրացիա)
9. CRM մոդուլ (ինտեգրացիա ձեր առցանց խանութի կամ այլ կայքի հետ)
10. Ավտոզանգ , որի միջոցով դուք կկարողանաք տեղեկացնել ձեր նորանոր ծառայութնունների , ապրանքների և նորությունների մասին
11. Խմբային զանգ , հնարավոր է դարձնում կազմակերպել հեռախոսային խմբակային խոսակցություն անսահմանապակ քանակի հեռախոսահամարների միջև