Վիրտուալ գրասենյակ և օպերատոր
Այս ծառայության շրջանակներում մենք առաջարկում ենք փաստացի աշխատակից-ադմինիստրատոր:
Կայքի ադմինիստրատորը (ադմինիստրատորները) ընդունում է բոլոր մուտքային զանգերը՝ անհրաժեշտության դեպքում ձևակերպելով պատվերներ, ուղորդում է զանգերը դեպի ձեր ֆիզիկական խանութ, պահեստ կամ անմիջապես խանութի տնօրենին, պատասխանում է էլ. նամակներին՝ ինֆորմացիա ճշտելու նպատակով կապնվելով համապատասխան անձանց հետ, մշակում է առցանց եկած պատվերները, իրականացնում է վաճառք գրասենյակից կամ անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առաքում, հետևում է բանկային հաշիվներին, կատարված վճարումներին, դուրս է գրում հաշիվներ, կնքում է պայմանագրեր ձեր անունից, ստանում և պահեստավորում է ապրանքները։ Այս ծառայությունն ակտիվացնելու դեպքում խորհուրդ է տրվում ակտիվացնել նաև անձնական ԱՏՍ ծառայությունը։
Ուշադրություն. որպես սկսնակ բիզնեսի խթանում ամսեկան մինչև 30 զանգ ստանալու դեպքում այս ծառայության դիմաց գումար չի գանձվում: Սկզբնական ամիսներին քիչ ծանրաբեռնվածության դեպքում գումար նույնպես կարող է չգանձվել կամ գանձվել մասնակի: Գերծանրաբեռնվածության դեպքում՝ օրինակ՝ երբ զանգերի ամսեկան քանակը գերազանցում է 600-ը, կամ օրեկան մշակվում են 50-ից ավելի պատվերներ, այս ծառայության արժեքը ենթակա է վերանայման։